Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մեղադրանքի բոլոր հոդվածները բացահայտ վկայում են ադրբեջանական իշխանության ներքին վախերի մասին

Մեղադրանքի բոլոր հոդվածները բացահայտ վկայում են ադրբեջանական իշխանության ներքին վախերի մասին
11.03.2025 | 05:54

Բաքվի շինծու դատավարությունում ներքաշված հայազգի ռազմագերիներին առաջադրված մեղադրանքները մեկը մյուսից անհեթեթ են, դրանք հատել են բանականության բոլոր հնարավոր սահմանները։ Այսպես, Արցախի անկախության համաժողովրդական հանրաքվեն, ոչ ավելի, ոչ պակաս, որակվել է իբրև իշխանության բռնի զավթում (ադրբեջանի քրեական օրենսգրքի 278-րդ հոդված)։ Մեղադրանքի բոլոր հոդվածները բացահայտ վկայում են ադրբեջանական իշխանության ներքին վախերի մասին, ակամա ընտրել են հենց այն հոդվածները, որոնք անմիջականորեն և աներկբա վերաբերում են իրենց արարքներին։ Երբ իրավիճակը թույլ տա արդեն իրենց նկատմամբ իրավաչափ հիմքերով նախաձեռնելու քրեական հետապնդում, շատ հեռու գնալու կարիք չի լինի՝ իրենց իսկ կողմից հարուցված քրեական գործերով հարկ կլինի զոհերի անունները ուղղակի փոխել իրական ոճրագործների անուններով։

Միջազգային և ցանկացած այլ ամորֆ կառույցների մասին չեմ խոսում՝ զուր է։

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ.

Ցավալի է, որ Ռուբեն Վարդանյանը հարկադրված է անմարդկային բռնությունների դեմ պայքարի միջոց դիտել հացադուլը, ինչը, ցավոք, որոշակի պահի անխուսափելիորեն ունենում է անդառնալի առողջական հետևանքներ ...

Դիտվել է՝ 2970

Մեկնաբանություններ